Արտաքս բերօղ, կամ բերել. յայտար, յայտնեալ արտաքս.
Պարսաւ է բան արտաբերական էից չարեաց. (Պիտ.։)
Արտաբերական աստուածորդւոյն ճառեցելոյ աստուածաբանող. (Սհկ. կթ. արմաւ.։)
ԱՐՏԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՆ. προφορικός λόγος verbum prolativum, prolatitium, pronunciatum Ձայնաւոր խօսք՝ իբրու թարգման ներքին բանի, որ է ծնունդ մտաց.
Որպէս բանականն ի միտսն, եւ առ արտաբերական բանն. (Փիլ. լին. ՟Գ. 5։)
Որ ի ներքոյ ներտրամադրական բան, եւ արտաքոյ արտաբերական. (Դամասկ.։)
Խոհականին՝ արտաբերական բանս (գտանի հակառակ). (Եղիշ. միանձն.։)
Արտաբերական բանին զկնի եւ գործն յաջորդի. (Պիտ.։)
Գուշակէ արտաբերական բանս զայն, որն խորհրդումն է. (Անյաղթ։)